Պատերազմը սպանւած հերոս զինւորի եւ պատերազմում սպանւած անմահ զինւորի սրտերն են խօսում այս գրքի ակնարկների էջերում:
Պատերազմում յաղթած զինւորի եւ պատերազմում զոհւած զինւորի եռանկիւնի ծրարներն են խօսում՝ դարձած քարէ յուշամատեան:
Հեղինակը՝ ժուռնալիստ Լիւդւիգ Կարապետեանը, անցել է մեծ յաղթանակի յայտնի եւ անանուն շատ զինւորների մարտական հետքերով, եղել ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, նիւթեր ու վկայագրեր հաւաքել թանգարաններից, գրի առել յիշողութիւններ, ականատեսների պատմութիւններ, կազմակերպել հարցազրոյցներ...
Եւ ահա խօսում են յաղթանակի խունացած եռանկիւնիները:
Կիրակոս Գանձակեցին XIII դարի հայ պատմիչ է: Ապրել է ու գործել մոնղոլների Անդրկովկասեան արշաւանքների ժամանակ: Քաջածանօթ է հայոց պատմութեանը եւ հայ հին գրականութեանը: Ճշմարտաբան պատմիչ է, եւ նրա պատմական տեղեկութիւնները Անդրկովկասի, Հայաստանի եւ մանաւանդ մոնղոլների արշաւանքների մասին լայն ճանաչում են գտել Հայաստանի սահմաններից շատ հեռու: Ամիսներով եղել է Մոնղոլիայի զօրավարներից մէկի քարտուղարը: Իր գրքում լայնօրէն պատմում է մոնղոլների մասին եւ իբրեւ նմուշ բերում է մոնղոլական շատ բառեր՝ ընթերցողին ծանօթացնելու նրանց եւ նրանց լեզւին:
Թարգմանութիւնը կատարւած է Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն հայոց» աշխատութեան գիտա-համեմատական բնագրից, որը պատրաստել է ակադեմիկոս Կ. Ա. Մելիք-Օհանջանեանը:
Գրքում զետեղւած են հայ առաջին վիպասանուհու «Մայտա», «Սիրանուշ» եւ «Արաքսիա կամ վարժուհին» վէպերը: Գրական ասպարէզ ելնելով XIX դարի 2-րդ կէսին, հեղինակը իր ստեղծագործութիւնների նիւթ է դարձնում պոլսահայ ամիրայութեան կեանքն ու կենցաղը, կնոջ իրաւազուրկ վիճակը այդ իրականութեան մէջ:
Անահիտ Սեկոյեանի վերահրատարակւող վէպը նւիրւած է այն երիտասարդութեանը, որը մասնագիտական կրթութիւն ստանալուց յետոյ թէեւ դժւարութեամբ է գիւղ գնում, սակայն աշխատանքի առաջին բերկրանքը ճաշակելուց յետոյ կապւում է ժողովրդի հետ, անմնացորդ նւիրւում է նրան: Հերոսուհին նորաւարտ բժշկուհի է, որը չնայած սիրած տղամարդու նւիրւածութեանը, բախւում է կենցաղային հին հասկացութիւններին, բայց, յաղթահարելով ընտանեկան դրաման, շարունակում է մնալ եւ գործել գիւղում:
Ժողովածուն ընդգրկում է հայ քնարերգութիւնը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչեւ մեր թւականութեան 8-րդ դարը ներառեալ, այլ խօսքով՝ «Երկնէր երկին» բանաստեղծութիւններից մինչեւ Ստեփանոս Սիւնեցի: Բնագրի հետ մեկտեղ տրւում է աշխարհաբար գեղարւեստական թարգմանութիւնը:
Ժողովածուն կազմւած է լաւագոյն ստեղծագործութիւններին նախապատւութիւն տալու սկզբունքով: Դա, չի նշանակում, թէ ժողովածուից դուրս թողնւածներն ընդհանրապէս գրական արժէքից զուրկ են:
Բելոռուս գրող Վասիլ Բիկովը ներկայումս սովետական ամենասիրւած ու ընթերցւող գրողներից է:
Բիկովի ստեղծագործութիւններին բնորոշ է իրադարձութիւնների լարւած ընթացքը, գեղարւեստական ու փիլիսոփայական մեծ ընդհանրացումը: Նրա հերոսներին մենք հանդիպում ենք ռազմաճակատային ճանապարհների վրայ, նրանց կեանքի ամենավճռական պահերին, նրանց հետ անցնում կարճատեւ, բայց մեծ ողբերգութեամբ լի ու հերոսական մի ճանապարհ, ականատէս լինում, թէ ինչպէս են նրանք կարողանում դիմագրաւել հանգամանքներին, անհնարինն անել, պայքարել մինչեւ վերջին շունչը: Բիկովի հերոսները երբէք մեզ անտարբեր չեն թողնում ե գիրք փակելուց յետոյ էլ անջնջելի են մնում մեր յիշողութեան մէջ: Հենց սա էլ նրա վիպակների ներգործող մեծ ուժի ու նրա հերոսների մարդկային ներքին մեծ հմայքի վկայութիւնն է:
«Ապրէինք մինչև լուսաբաց» եւ «Կոթող» վիպակների համար 1974 թւականին գրողին շնորհւեց ՍՍՀՄ պետական մրցանակ: