«Գարունը ձեան տակ» երկը խիստ ժամանակակից է, դէպքերը կատարւում են մեր օրերում: Ընթերցողը խորապէս ապրում է հերոսների յաջողութիւնները և անձնական դրամաները: Հեղինակը հետաքրքիր ու ճիւղաւորւած սիւժեով բացում է բազմաթիւ հոգեբանութիւններ և մեծ հետաքրքրութեամբ և նոր գծեր է աւելացնում մեր ժամանակի մարդու կերպարին:
Այս վէպը մեր օրերի Երեւանի եւ երեւանցիների մասին է: Հերոսները ճարտարապետներ են, շինարարներ, արւեստագէտներ, որոնք մտահոգւած են պահպանել մայրաքաղաքի ազգային նկարագիրը, չկորցնել այն, ինչ գալիս է դարերի խորքից, ինչ ստեղծագործաբար իւրացրել եւ սերունդներին է փոխանցել Ալեքսանդր Թամանեանը: Դեռեւս աւարտին չհասած Հիւսիսային պողոտան նրա մտայղացումն է, նրա երազանքներից մէկը:
Անահիտ Սեկոյեանի վերահրատարակւող վէպը նւիրւած է այն երիտասարդութեանը, որը մասնագիտական կրթութիւն ստանալուց յետոյ թէեւ դժւարութեամբ է գիւղ գնում, սակայն աշխատանքի առաջին բերկրանքը ճաշակելուց յետոյ կապւում է ժողովրդի հետ, անմնացորդ նւիրւում է նրան: Հերոսուհին նորաւարտ բժշկուհի է, որը չնայած սիրած տղամարդու նւիրւածութեանը, բախւում է կենցաղային հին հասկացութիւններին, բայց, յաղթահարելով ընտանեկան դրաման, շարունակում է մնալ եւ գործել գիւղում: