Աշխատութեան մէջ առաջին անգամ տրւում է "Սասնա ծռեր" էպոսի գեղարւեստական առանձնայատկութիւնների համակարգւած վերլուծութիւնը աշխարհի տարբեր ժողովուրդների էպիկական յուշարձանների լայն ֆոնի վրայ:
Նախատեսւում է մասնագէտերի, ուսանողների, ասպիրանտների և հայկական էպոսով բոլոր հետաքրքրվողների համար:
Գրքում քննւում է Աւ. Իսահակեանի, Մ. Մեծարենցի և Վ. Տէրեանի քնարերգութիւնը, շոշափում են նրանց բանաստեղծական աշխարհի և արւեստի իւրօրինակութիւնները, առնչութիւններն ազգային աւանդների և համաշխարհային գեղարւեստական մտայնութիւնների հետ:
1973-ին տպագրւել է հեղինակի «XX դարի սկզբի հայոց բանաստեղծութիւնը (Ակունքները և զարգացման ուղիները)» գիրքը: Դարամուտի բանաստեղծութեան զարգացման ընթացքը այդ գրքում հիմնականում բնութագրում է Յովհ. Թումանեանի ստեղծագործութեան և արւեստի միտումներով: Սոյն աշխատութիւնն այդ գրքի շարունակութիւնն է:
Աշխատութեան մէջ քննութեան է առնւած «Սասնա ծռեր» ժողովրդական վէպը տպագիր պատումների գրառման ժամանակի և պատմական-հասրակական իրադրութեան կապը, գրառման վայրը, ստեղծման ու գոյատեւման հայրենիքը, տարածումն ու տեղայնացումը, վիպական կառուցւածքային հիմքը վէպում ընդհանրապէս և առանձին ճիւղերում մասնաւորապէս: