Գրքում առանձին բաժիններով ներկայացւած են «Երգի Հովիվը» պոէմը, նրա մասին հրապարակւած , ինչպէս նաև ցարդ անտիպ, գրախօսութիւններ ու կարծիքներ, հեղինակի հղւած նամակներ:
Արևմտահայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի ներկա ժողովածուում զետեղված են նրա բանաստեղծական գրեթե ամբողջ ժառանգութիւնը, ինչպես նաև առանձին նշումներ արձակ գրվածքներից:
Հրատարակւում է ծննդեան 100-ամեակի առթիվ:
Հատորը բաղկացած է երկու բաժնից: Առաջին բաժնում զետեղւած է «ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը» վէպը, որի հերոսները խորհրդային բանակի մարտիկներ են: Շրջադարձային իրադարձութիւնների ազդեցութեամբ մարդու ներաշխարհում տեղի ունեցող մակընթացութիւններն ու տեղատւութիւնները, այսպէս կոչւած «հայրերի և որդիների» պրոբլեմը բարոյականութեան, մարդկային արժանապատվութեան, սիրոյ և հումանիզմի հավերժական թեմաները՝ ահա հատորի երկրորդ բաժնում զետեղւած պատմվածքների հիմնական մոտիւները:
Սփիւռքում ապրող և ստեղծագործող, հասարակական գործիչ Նուպար Աշիկեանի պատմւածքներն ու «Գաղթականները» վէպը արտայայտում են հեղինակի սէրը և հաւատը մեծ ու հզոր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի նկատմամբ, որը միակ հուսալի պատւարն է սփիւռքահայութեան գոյատևման: