Երկրորդ գրքում ընթերցողը կհանդիպի սիրւած արտիստների, կոմպոզիտորների, որոնց ստեղծագործութիւններում բարձրացւած հարցերը առնչւում են մարդկային ճակատագրերի, ժամանակակից հուզող պրոբլեմների հետ: Ինչի մասին էլ գրում է հեղինակը՝ իտալական ուղեգրութիւններ լինեն դրանք, արտասահմանում հանդիպած հայի ճակատագրի մասին պատմւածք, թէ թռչունների մասին մանրապատում՝ շաղախը սէրն է:
Գրքում արտացոլւած է միլիցիայի աշխատակիցների դժւարին ու պատասխանատու աշխատանքային առօրեան:
Երկրորդ մասում զետեղւած են ակնարկներ սահմանապահների կեանքից:
Գիրքը նւիրւած է սովետական միլիցիայի և սովետական բանակի 60-ամեակին:
Կեանքի լուսաւոր և ստվերոտ կողմերի մասին պատմող ստեղծագործութիւններ են զետեղւած այս գրքում: Վիպակներ և պատմւածքներ են մարդկային հոգու պայծառութեան ու վեհութեան մասին, այդ հոգին, գեղեցիկը պղտորող մոլախոտերի դէմ պայքարող մարդկանց դժւարին աշխատանք իմասին: