Գրքում զետեղւած են հայ առաջին վիպասանուհու «Մայտա», «Սիրանուշ» եւ «Արաքսիա կամ վարժուհին» վէպերը: Գրական ասպարէզ ելնելով XIX դարի 2-րդ կէսին, հեղինակը իր ստեղծագործութիւնների նիւթ է դարձնում պոլսահայ ամիրայութեան կեանքն ու կենցաղը, կնոջ իրաւազուրկ վիճակը այդ իրականութեան մէջ:
Երւանդ Օտեանը Յակոբ Պարոնեանին յաջորդած երկրորդ մեծ երգիծաբանն է հայ գրականութեան մէջ,«Ընկ.Բ.Փանջունին»՝նրա լաւագոյն երկը:Երգիծավէպը սատիրական վառ գոյներով ցոյց է տալիս, թէ ինչպիսի աղետալի հետևանքներ են հանգեցնում խելացնոր արարքները մի ազգային քաղաքական գործչի, որ ասպարէզ է նետւում և ճամարտակում մեծ գաղափարների անունից՝դրանց էութիւնից ոչինչ չհասկանալով:
«Վանքը» (Վարդապետի մի օրագիրը) Չեօկիւրեանի վերջին ստեղծագործութիւնն է, որն իր վրայ ունի հասունացող տաղանդի կիրքը: Առաջին անգամ լոյս է տեսել առանձին գրքով, 1914 թւականին, Կ.Պոլսում: 1933 թւականին Փարիզի «Նահատակ գրագետներու բարեկամներ» ընկերութիւնը ի թիւս այլ երկերի հրատարակել է նաև «Վանքը» և «Հերոսը» մի հատորով:
Այստեղ տպագրւում է 1914 թւականին լոյս տեսածի հիման վրայ: Փոխել ենք միայն ուղղագրութիւնը, պահպանելով հեղինակի կետադրական առանձնայատկութիւնները: