«Գաբրիէլ Սունդուկեան» մենագրութեան մէջ լուսաբանւած են մեծ դրամատուրգի կենսագրութիւնը, գործունէութիւնն ու ստեղծագործութիւնը: Գրքում՝ պատմական ու հասարակական կեանքի լայն ֆոնի վրայ, հանձին Սունդուկեանի, ցոյց է տրւած հայ ռէալիստական դրամատուրգիայի առաջացման ու զարգացման ընթացքը, հայ նոր թատրոնի սերտ կապն այդ ընթացքի հետ: Բազմաթիւ օրինակներով մենագրութիւնը պատմում է հոգեհարազատ այն բարեկամութեան մասին, որ ստեղծւել է Սունդուկեանի շնորհիւ ու նրա անւան շուրջը ռուս, հայ, վրաց և այլ ժողովուրդների գրական-թատերական գործիչների միջև: Գիրքը հարուստ է կոնկրետ նիւթերով, որոնց զգալի մասը կազմում են արխիւային նորագիւտ փաստաթղթերը:
Պատմւածքների, նովելների, արձակ բանաստեղծութիւնների այս ժողովածուն հիմնականում ընդգրկում է հեղինակի վերջին տարիների ստեղծագործութիւնները, որոնցում շոշափւում են սիրոյ, ընտանիքի, մարդկային փոխյարաբերութիւնների հարցեր: