Ժողովածուում զետեղւած են հեղինակի «Արձագանք» և «Յասմիկ» գրքերից ընտրւած պատմւածքներ ու զրոյցներ, ինչպէս և վերջին տարիններին գրած մանկական պատմւածքները:
Բանահիւսութիւնը այն անսպառ շտեմարանն է որից օգտւել և օգտւում են գրողները: Այս ժողովածուն, որը կազմւած է հեքիաթներից, զրոյցներից ու աւանդապատումներից, հիմնւած է ժողովրդի իմաստութեան և դարերից եկող խոր փիլիսոփաութեան վրայ: Հեղինակը ուրոյն մօտեցումն է հանդես բերել բանահիւսութեան նկատմամբ և ժողովրդից վերցրածը նոր մշակմամբ վերադարձրել է ժողովրդին:
Հեղինակի ներկայ ժողովածուն ամփոփում է նրա վերջին տարիների ստեղծագործութիւնները, Հայկական էսքիզների առաջին մասը լոյս տեսավ 1970-ին: Ներկայ գրքում Էսքիզները առաջին անգամ ամբողջանումեն: էսքիզների մէջ միահիւսւած են պատմւածքը, նովելը, վաւերագրական արձակը, հրապարակախօսական խորհրդածութիւնները: Գրողը փորձում է նկատել և իմաստաւորել մեր ժողովրդի կեանքի նոր երևոյթները, պարբերաբար հեատդարձ հայացք նետելով մեր պատմութեան հեռու և մօտիկ խաչմերուկներին:
Դեղատուն "Անի" վիպակում, հաւատարիմ իր ստեղծագործական զլխաւոր ուղղութեանը, հեղինակը շարունակում է զարգացնել մեր օրերի երիտասարդ սերնդի դիմանկարը: Դեղատուն Անին հեղինակի ծրագրած վէպի առաջին մասն է:
Գիրքը պատմում է ՍՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ, համամիութենական կարգի դատաւոր, ՍՍՀՄ վաստակաւոր մարզիչ, Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր Արտաշէս Թադևոսի Նազարեանի մասին: