Այս գիրքը նախատեսւած է միջնակարգ դպրոցների VIII դասարանի աշակերտների համար:
«Անահիտ» հեքիաթի տեքստը վերցւած է Հայպետհրատի 1957 թ., իսկ «Երկու քոյր» վիպակի տեքստը ՝ 1956 թ. հրատարակութիւնից:
Ականաւոր հայ մանկագիր Ղազարոս Աղայեանի «Անահիտ» հանրայայտ հեքիաթը մի իսկական ձոն է արհեստին եւ ազնիւ աշխատանքին: Հեքիաթի հերոսուհի՝ շքնաղ գեղջուհի Անահիտը, յայատնում է իր հետ ամուսնանալ ցանկացող արքայազն Վաչագանին, որ կը համաձայնի ամուսնութեանը այն պարտադիր պայմանով, որ նա մի արհեստ սովորի: Եւ հենց դա էլ հետագայում փրկում է գահը ժառանգած Վաչագանին, երբ նա յայտնւում է զարհուրելի տանջարանի վերածւած՝ Պերոժ քաղաքի քրմերի կեղծ սրբավայրում: