Կիրակոս Գանձակեցին XIII դարի հայ պատմիչ է: Ապրել է ու գործել մոնղոլների Անդրկովկասեան արշաւանքների ժամանակ: Քաջածանօթ է հայոց պատմութեանը եւ հայ հին գրականութեանը: Ճշմարտաբան պատմիչ է, եւ նրա պատմական տեղեկութիւնները Անդրկովկասի, Հայաստանի եւ մանաւանդ մոնղոլների արշաւանքների մասին լայն ճանաչում են գտել Հայաստանի սահմաններից շատ հեռու: Ամիսներով եղել է Մոնղոլիայի զօրավարներից մէկի քարտուղարը: Իր գրքում լայնօրէն պատմում է մոնղոլների մասին եւ իբրեւ նմուշ բերում է մոնղոլական շատ բառեր՝ ընթերցողին ծանօթացնելու նրանց եւ նրանց լեզւին:
Թարգմանութիւնը կատարւած է Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն հայոց» աշխատութեան գիտա-համեմատական բնագրից, որը պատրաստել է ակադեմիկոս Կ. Ա. Մելիք-Օհանջանեանը: