Հանս Շերֆիգի Բոտուս Ոկցիտականուսը կամ ութաչքանի կարիճը վէպում երգիծական սուր գրչով ներկայացված է ետպատերազմեան շրջանում Դանիայում գլուխ բարձրացրած ռեակցիայի անմաքուր էութիւնը,կառավարական բարձր շրջաններում տիրող կաշառակերութիւնն ու այլանդակ բարքերը, մեխող բուրժուազիայի ամբողջ ծախւածութիւնը:
Գրականագէտ Հրանտ Թամրազեանի այս գիրքը նւիրւած է հայ մեծ բանաստեղծ Եղիշէ Չարենցին:
Գրքում շարադրւած է մեծանուն բանաստեղծի երիտասարդ տարիների կեանքի ու ստեղծագործութեան պատմութիւնը:
Ջերմ կենսասիրութեամբ տոգորւած Եղիշէ Չարենցի հայրենանւէր կերպարը դաստիարակչական նշանակութիւն կունենայ յատկապէս երիտասարդութեան համար:
«Երիտասարդ Չարենցը» գիրքը 1973 թ. արժանացել է Հայաստանի գրողների միութեան գրական առաջին մրցանակին:
Գրքում տեղ են գտել Աւետիք Իսահակեանի բանաստեղծութիւնները, լեգենդները, պոեմները, արձակ բանաստեղծութիւնները, գեղարւեստական արձակը, հատւածներ յիշատակարանից, բանաստեղծի նամակները և յուշերը:
Գրքում զետեղւած պատմա-գեղարւեստական ակնարկները նւիրւած են հայրենի պատմութեւն առաւել կարևոր ու ճակատագրական պահերին, երբ ժողովրդի լաւագոյն զաւակներն օրհասական պայքար էին մղում հանուն ժողովրդի գոյատևման ու լուսաւոր ապագայի:
Դարէ դար ու սերնդէ սերունդ փոխանցւում են հեքիաթներն ու լեգենդները: Ամէն ժողովուրդ ունի իր սիրած հերոսները, իր երազանքներն ու հոգսերը, իր պոետիկական աշխարհայեացքը: Մեր ժողովածուի շնորհիւ դուք կծանօթանաք հարաւային, կենտրոնական ու հիւսիսային ամերիկայի, կամ, ինչպէս առաջին եւրոպացի յայտնագործութիւններն են անւանել, նոր աշխարհի հինաւուրց լեգենդներին ու հեքիաթներին: