Պոէմը նւիրւած է Անի քաղաքի հերոսական պաշտպանութեանը օտար զաւթիչներից: Պոէմի կենտրոնական դէմքը ժողովրդական հերոս Այծեմնիկն է, մի աղջիկ, որը համաքաղաքացուն ոգևորում է այդ արդարացի կռւում և զոհւում քաջաբար: Այծեմնիկի կերպարը առաւել նպատակային և հերոսական դարձնելու համար հեղինակը գիտակցաբար կատարել է պատմական փաստերի ու ժամանակի որոշ տեղաշարժեր:
Երկրորդ գրքում ընթերցողը կհանդիպի սիրւած արտիստների, կոմպոզիտորների, որոնց ստեղծագործութիւններում բարձրացւած հարցերը առնչւում են մարդկային ճակատագրերի, ժամանակակից հուզող պրոբլեմների հետ: Ինչի մասին էլ գրում է հեղինակը՝ իտալական ուղեգրութիւններ լինեն դրանք, արտասահմանում հանդիպած հայի ճակատագրի մասին պատմւածք, թէ թռչունների մասին մանրապատում՝ շաղախը սէրն է:
Վէպը արտացոլում է պատերազմի ժամանակ թիկունքի մարդկանց կեանքի պատմութիւնը: Պատերազմի ծանր ու լարւած իրադրութեան մէջ առնականացաւ մի սերունդ, որն իր ուսերին կրեց նաեւ խաղաղ աշխատանքի դժւարութիւնները:
Գիրքն ամփոփում է հեղինակի մանկական պատմւածքներն ու մանրապատումները, որոնք նախատեսւած են ինչպէս ինքն է ասել, պատանի մանուկների եւ մանկութիւնն ու պատանեկութիւնը չմօռացած ընթերցողների համար