Ժողովածուն ընդգրկում է հայ քնարերգութիւնը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչեւ մեր թւականութեան 8-րդ դարը ներառեալ, այլ խօսքով՝ «Երկնէր երկին» բանաստեղծութիւններից մինչեւ Ստեփանոս Սիւնեցի: Բնագրի հետ մեկտեղ տրւում է աշխարհաբար գեղարւեստական թարգմանութիւնը:
Ժողովածուն կազմւած է լաւագոյն ստեղծագործութիւններին նախապատւութիւն տալու սկզբունքով: Դա, չի նշանակում, թէ ժողովածուից դուրս թողնւածներն ընդհանրապէս գրական արժէքից զուրկ են: