Սոյնը «Վէրք Հայաստանի» վեպի հայերէն առաջին ամբողջական և ճշտված հրատարակութիւնն է: Այն ուղեկցվում է ներածական հոդվածով, ծանոթագրութիւններով, բառարանով և մատենագիտական տեղեկութիւններով՝ վեպի նախորդ բոլոր տպագրութիւնների ու թարգմանութիւնների վերաբերեալ:
Ժողովածուն ընդգրկում է գլխաւորապէս ետպատերազմեան շրջանում աչքի ընկած սփիւռքահայ առաջադէմ գրողների լաւագոյն պատմւածքները: Պատերազմից յետոյ հասակ առած և այսօր սփիւռքահայ արձակի առաջատար ուժ դարցած այդ սերնդի ստեղծագործութեանը բնորոշ կարօտի և հայրենիքի հետ խոր սիրով կապւածութեան տրամադրութիւններն են ընկած ներկաեացւող պատմւածքների հիմքում:
Ժողովածուն ընդգրկում է նշումներ XX դարի արտասահմանյան դրամատուրգիայից: Մեկական ստեղծագործութեամբ ներկաեացված է Ժ. Ժիրոդուի, Ս. Բեքեթի, Ժ. Անոյի, Է. Իոնեսկոյի, Ա. Կամիւի, Է. Օլբիի և Զ. Օսբորնի դրամատուրգիական ժառանգութիւնը:
Ժողովածուն ընդգրկում է ֆրանսիացի նշանաւոր կլասիցիստներ Կոռնելի, Մոլիերի, Ռասինի և Բուալոյի գղարւեստական լաւագոյն երկերի հայերէն թարգմանութիւնները: Գիրքն ունի հեղինակներին վերաբերւող կենսագրական ակնարկներ և ծանօթագրութիւններ:
Հինգերորդ դարի հայ մատենագրութեան այս նշանաոր կոթողի հրատարակութեան համար հիմք է ընդունւել 1892թ վենետիկեան հրատարակութիւն և նոյն գրքի Մալխասյանցի թարգմանութիւնը:
Գիրքն ընդգրկում է Մովսէս Խորենացու «Հայոց պատմութիւն » Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի 1913 թ. քննական բնագիրը և Ստ. Մալխասեանի աշխարհաբար թարգմանութիւնը: