Արևմտաևրոպական գրականութեան մէջ լայն տարածում գտած բարոյախրատական զրոյցների «Մեծ հայելի» ժողովածուն հայերէն է թարգմանել Ստեփանոս Լեհացին 1651 թ. «Հայելի վարուց» անւան տակ: Այն նոյնքան մեծ ճանաչում է գտել հայ իրականութեան մէջ և որոշակի հետք թողել գեղարւեստական արձակում:
Ներկայ գիրտաքննական հրատարակութիւնը նախատեսւում է միջնադարագէտների և ուսանողների համար:
Սոյն գրքում շարադրւած է պատմական Բասեն գաւառի հայութեան, որոնց թւում և Ղարախան տոհմի ողջ գերդաստանի 1603-1605 թթ. Շահ Աբասի կողմից կազմակերպւած՝ դէպի կենտրոնական Պարսկաստան բռնագաղթի իրադարձութիւնները, որի հետ և ողջ Ղարախան տոհմի պատմութիւնը, ծագումը և հետագայ ճակատագիրը:
Ժողովածուն ընդգրկում է ֆրանսիացի նշանաւոր կլասիցիստներ Կոռնելի, Մոլիերի, Ռասինի և Բուալոյի գղարւեստական լաւագոյն երկերի հայերէն թարգմանութիւնները: Գիրքն ունի հեղինակներին վերաբերւող կենսագրական ակնարկներ և ծանօթագրութիւններ: