Ժողովածուն ամփուփում է սփիւռքահայ գրող (Բեյրութ) Սարգիս Վահագնի պատմւածքները, որոնց նիւթը կազմում է Սփիւռքի տարբէր վայրերում ապրող հայ մարդու այսօրւայ կեանքը՝ իր առօրեա հոգսերով ու տագնապներով, ապագայի յոյսերով ու երազանքներով:
Սփիւռքահայ գրող (Լիբանան) Հայկ Նագաշեանի արկածային պատմւածքները Նկարագրում են արևելեան Աֆրիկան, նրա ժողովուրդների սովորութիւնները: Հեղինակ ը ընթերցողներին հրապուրում և տանում է անծանօթ հետաքրքիր մի աշխարհ:
Միհատորեակն ամփոփում է արևմտահայ ականաւոր արձակագիր և գրական քննադատ Յակոբ Օշականի (1883-1948) պատմւածքները, որոնց նիւթը կազմում է արևմտահայ գիւղի կեանքը, նրա հասարակ աշխատաւորի յոյզերն ու ապրումները, ինչպէս նաև առանձին հատւածներ («Մուտք», «Ներսէս Շնորհալի», «Պետրոս Դուրեան») նրա «Համապատկեր արևմտահայ գրականութեան» բազմահատոր աշխատութիւնից: