Աշխատութեան մէջ տրւած է Ագաթանգեղոսի պատմութեան արաբերէն թարգմանութեան նորայայտ բնագիրը, ինչպէս նաև ուսումնասիրութիւն նրա մասին: Հայկական բնագիր և հունական միջանկեալ թարգմանութեան հետ կապւած համեմատութիւնների միջոցով ցոյց է տրւած սոյն արաբական թարգմանութեան նշանակութիւնը Ագաթանգեղոսի ուսումնասիրման համար:
Առաջին երկու գրքերը նշում ենք ըստ պարբերութիւնների և միայն կարիք եղած դէպքում ըստ էջերի, իսկ մնացեալ երկուսը միայն ըստ էջերի:
Սոյն արաբերէն բնագրի պարբերութիւնները ուսումնասիրութեան մէջ դնում ենք --- նշանով: Արաբերէն բնագրի հրատարակութեան մէջ բացի նրա պարբերութիւնների համարներից և ձեռագրի էջերից նշւած են նաև հունական Ագաթանգեղոսի (քառակուսի փակագծերով) և հայկական Ագաթանգեղոսի (կլոր փակագծերով) պարբերութիւնները:
Աշխատութեան մէջ հայկական, արաբական, բիւզանդական և այլ սկզբնաղբիւրների հիման վրայ շարադրւած է Բագրատունեաց Հայաստանում հաստատւած արաբական ամիրայութիւնների պատմութիւնը: Հանգամանօրէն լուսաբանւում են արաբական ամիրայութիւնների առաջացման նախադրեալների, այդ ամիրայութիւնների և Հայոց թագաւորութեան փոխյարաբերութիւնների, ինչպէս նաև ամիրայութիւնների ներքին սոցիալ-տնտեսական կեանքի հարցեր:
Գրքի հաւելւածում տրւում են ամիրայութիւնների տոհմածառերը, Դւին քաղաքի համառօտ ժամանակագրութիւնը, աղբիւների ու գրական ցուցակը: