Ուսումնասիրութիւնը նւիրւած է XX դարասկզբի արևմտահայ բանաստեղծական շարժման ականաւոր ներկայացուցիչներից մէկի՝ Ռուբէն Սևակի կեանքի ու ստեղծագորղութեան քննութեանը: Այս առնչութեամբ հեղինակն անդրադառնում է դարասկզբի արևմտահայ գրական շարժման մի քանի էական խնդիրների, որոնց քննութիւնը ուսումնասիրութեան մէջ ստեղծում է գրական միջավայրի ամբողջական պատկերը: