Յաւերժ ձմռան թագաւորութիւնում ապրող կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գոյնզգոյն Թագաւորութեան գոյութիւնը եւ հսկում վերջին ձկնագլխի օրւայ հաշիւը: Մինչդեռ ոգեւորւած պառաւ Խարունայի պատմութիւններից՝ երեխաներն Իլէ Տրապնայի առաջնորդութեամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գոյների եւ համերի թագաւորութիւնը: Մոլորւելու եւ սառչելու մեծ վտանգը յաղթահարելով՝ նրանք կէս գիշերին բախւում են չհալչող սառցէ տան պատերին...
Իւրի Օլեշայի այս հեքիաթ-վիպակը գրւել է մօտ 90 տարի առաջ, սակայն կարծես մեր ներկայ իրականութեան արտացոլումն լինի: Բռնակալ երեք հաստլիկների իշխանութեան դէմ տեղի է ունենում ժողովրդական ընդւզում զինագործ Պրոսպերոյի եւ մարզիկ Թիբուլի գլխաւորութեամբ: Այդ նոյն ժամանակ պատահաբար վնասւում է թագաժառանգի տիկնիկը եւ դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եւ դրանից յետոյ դէպքերը զարգանւմ են չափազանց անսպասելի ընթացքով:
Այս հատորի մէջ մտնում են հեղինակի մի քանի վիպակներն ու պատմւածքներնը որոնց մի մասը իրական փաստերի և յուշերի վրայ է կառուցւած: Քսանական թւականների Լենինականը ապա նաև Երևանը իսկ ընդհանուր առմամբ սովետական առաջին տարիների կեանքը ահա դրանց նիւթը:
Հատորի մէջ մտնում են նաև հեղինակի դրամատիտական երկու գործերը ինչպէս նաև չափածոյ ստեղծագործութիւններ:
Հատորի նիւթերի մեծ մասը կամ առաջին անգամն է հրատարակւում կամ հրատարակւած լինելով շատ վատ անծանօթ է այսօրւայ ընթերցողներին: