Վախթանգ Անանեանի «Որսորդական պատմւածքներ» խորագիրը կրող ժողովածուն համանուն պատմւածքների 4-րդ պրակն է: Ժողովածուն բաղկացած է «Որսորդական պատմւածքներ» և «Որսորդականակնարկներ» բաժիններից: Ժողովածուն թեմատիկ առումով բազմազան է: Անանեանը նկարագրում է Հայաստանի տարբեր շրջանների բնաշխարհը, կենդանական կեանքը և որսորդ մարդկանց առօրեան:
Այս հատորով փակում ենք «Որսորդական պատմւածքներ» գրքերի շարքը: Եւ քանի որ սա այդ շարքի վերջին գիրքն է, ուստի նրա մէջ զետեղել ենք նաեւ նախորդ պրակներից մնացած գործերը, որոնք գեղարւեստական տեսակէտից թոյլ լինելով հանդերձ՝ իրենց մէջ ունեն ուսանելի եւ ճանաչողական նիւթ մեր բնութեան զանազան երեւոյթների մասին: