Գրքում ընդգրկւած են Մեծ Եղեռնի զոհ գնացած հայ գրողների մասին կենսագրական տվեալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտութիւն, ինչպէս նաև նշումներ նրանց գրական ժառանգութիւնից:
Գիրքը նւիրւած է քանդակի եւ ժամանակակից հայկական ճարտարապետութեան փոխներգործութեանը: Գրքում ընտրւած են հետաքրքիր ճարտարապետութիւններից մի քանի նմուշներ, որոնք աւելի ցայտուն են արտայայտում XX դարի ճարտարապետութեան միտումները:
Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» վէպն ինտելեկտուալ դետեկտիւ է: Վէպի գործողութիւններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով: Հայ ժողովրդի եւ Արեւելեան Միջագետքի պատմութեան փուլերը, համադրւելով քրիստոնէութեան պատմութեան եւ այդ տարածքում քրիստոնեայ ժողովուրդների անկախութեան ու գոյութեան պայքարի դրւագներին, ծառայում են իբրեւ ֆոն՝ մեր ժամանակակիցների՝ դարաւոր առեղծւածի որոնման վտանգաւոր եւ արկածալից գործողութիւնների համար...
Գրքի հեղինակը երկար տարիներ թերթի թղթակից է եղել եւ բազմիցս նիւթեր է հրապարակել Վիլեան Սարոյեանի, Վիկտոր Յամբարձումեանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Ա-ի մասին: Այս գրքոյկում զետեղւած են որոշ հատւածներ նրա յիշողութիւններից: