Յաւերժ ձմռան թագաւորութիւնում ապրող կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գոյնզգոյն Թագաւորութեան գոյութիւնը եւ հսկում վերջին ձկնագլխի օրւայ հաշիւը: Մինչդեռ ոգեւորւած պառաւ Խարունայի պատմութիւններից՝ երեխաներն Իլէ Տրապնայի առաջնորդութեամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գոյների եւ համերի թագաւորութիւնը: Մոլորւելու եւ սառչելու մեծ վտանգը յաղթահարելով՝ նրանք կէս գիշերին բախւում են չհալչող սառցէ տան պատերին...
Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տւող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի յոյսի ու հաւատի շնորհիւ սերնդէսերունդ փոխանցւած պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնայ Հայաստան՝ իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բիւրեղացրել են և կարգաւորում են մարդ-մարդ և մարդ-բնութիւն յարաբերութիւնները:
Կաղանդ պապի կերպարը վեր է հանւել ազգագրական նիւթերի հիման վրայ և ներկայացնել ժամանակակից մտածողութեանն ու ոճին համապատասխան: Կաղանդ պապի արտաքին կերպարը և հեքիաթն ստեղծել են «Ձմեռային փառատոն, Հայաստան»-ի շրջանակում յայտարարւած մրցոյթների մասնակիցների, հանրութեան կարծիքների հիման վրայ:
Հեքիաթների և պատմվածքների այս ժողովածուն շոշափում է բարոյա- խրատական կազմի մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ ճշմարտասիրությունը , բարությունը, արիությունը , արժանպատվության զգացումը: « Լավն այն է, որ ինչ անում եւ քեզ համար, մարդկանց էլ է օգտակար » ,- ասում է բժիշկ Այբոլիտը Ոզնուն : Հանրօգուտ լինելու գաղափարով է հագեգած այս ժողովածուն
Այս ժողովածուն պարունակում է Հայ ժողովրդական հեքիաթների հարուստ ծառանգութեան բազմատեսակ նմուշներ՝ հրաշապատում, արկածային, թենցաղային, իմաստասիրական, երգիծական, զավեշտական և այթ սյուժեներով:
Հեքիաթները մինչև օրս էլ պահպանում են իրենց ճանաչողական արժեքն ու գեղարվեստական գրաւչությունը: մասսայական ընթերցանութեան պահանջներից ելնելով ժողովածուի հեքիաթները ներկայացված են գրական-գեղարվեստական մշակմամբ: