Պատմւածքների Հեղինակ ը ՝ սովետական նաւատորմի ծովակալ Իւան Ստեպանովիչ Իսակովը, ծովային ծառայութիւնն սկսել է նախքան առաջին համաշխարհային պատերազմը և հին նաւատորմի ժամապահութեան պետից անցել է երկար ճանապարհ ու հասել սովետական ռազմա-ծովային նաւատորմի գլխաւոր հրամանատարի տեղակալի պաշտօնին: Նա մասնակցել է 1917 թւականի աշնանը Ռիգայի ծովածոցի համար գերմանացիների դէմ մղած մարտերին, Բալթիկ ծովը ռազմանաւերի Սառցային երթին , Կրօնշտադի համար մղւող մարտերին , քաղաքացիական կռիւներին Վոլգայի և Կասպից ծովի վրայ, եղել է Հայրենական պատերազմի ռազմաճակատներում:
Ի.Ս. Իսակովը մասնակցել է Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ ռևոլուցիային:
«Պատմւածքներ նաւատորմի մասին» գրքում բերւած են տարբեր տարիներում իրոք տեղի ունեցած դէպքեր: Դրանցից առաջինի գործողութիւնը վերաբերում է 1915 թւականի ամռանը, իսկ վերջինինը՝ 1943 թւականի աշնանը: