«Երկար, երկար մի ճանապարհ» ինքնակենսագրական վէպը և «Շխոնց Միհրան» վիպակը արտացոլւում են Հեղինակ ի ողջ գերդաստանի ողբերգական օրերը, եղեռնի ժամանակ: Վանի հերոսական պաշտպանութիւնից յետոյ կենդանի մնացած հայերը գաղթւում և ապաստանում են Ռուսաստանի հովանաւորութեան ներքոյ գտնւող Հայաստանում: Սովետականացումից յետոյ Հայաստանում ներգաղթացները կառուցում են նոր բնակավայրեր, կազմում նոր ընտանիքներ, բայց ծերացող մարդկանց կարօտն ու երազանքը մնում է հին Հայաստանը:
Հայ ժողովրդի հանճարեղ էպոսի գրական մշակումով շատ հայ գրողներ են զբաղւել: Սովետահայ բանաստեղծներից Մկրտիչ Խերանեանն է, որ մշակել է էպոսն ամբողջութեամբ՝ չորս ճիւղերով: Մնալով հարազատ էպոսի բովանդակութեանն ու ոգուն՝ բանաստեղծը միաժամանակ ցոյց է տւել ինքնատիպ ստեղծագործողի կարողութիւն: Խերանեանի «Սասնա տուն» դիւցազնավէպը մասսայական ընթերցողին տալիս է մեծ էպոսի ամբողջական պատկերը: