Բանահիւսութիւնը այն անսպառ շտեմարանն է որից օգտւել և օգտւում են գրողները: Այս ժողովածուն, որը կազմւած է հեքիաթներից, զրոյցներից ու աւանդապատումներից, հիմնւած է ժողովրդի իմաստութեան և դարերից եկող խոր փիլիսոփաութեան վրայ: Հեղինակը ուրոյն մօտեցումն է հանդես բերել բանահիւսութեան նկատմամբ և ժողովրդից վերցրածը նոր մշակմամբ վերադարձրել է ժողովրդին:
Այս ժողովածուն պարունակում է Հայ ժողովրդական հեքիաթների հարուստ ծառանգութեան բազմատեսակ նմուշներ՝ հրաշապատում, արկածային, թենցաղային, իմաստասիրական, երգիծական, զավեշտական և այթ սյուժեներով:
Հեքիաթները մինչև օրս էլ պահպանում են իրենց ճանաչողական արժեքն ու գեղարվեստական գրաւչությունը: մասսայական ընթերցանութեան պահանջներից ելնելով ժողովածուի հեքիաթները ներկայացված են գրական-գեղարվեստական մշակմամբ:
Ներկայ ժողովածուն ամփոփում է հայ ժողովրդական հեքիաթների նոր գրառումներ, որոնք կատարւել են բանասիրական ֆակուլտետի ուսանողների կողմից սովետական Հայաստանի տարբեր շրջաններում: Նիւթի բազմակողմանի ընտրութեամբ կազմւած ժողովածուն կարող է օգտակար լինել բանահիւսութիւն և բարբառագիտութիւն սովորող ուսանողներին և ընթերցող լայն շրջաններին: