«Ներսէս Մաժան դեղագործը» վէպը իր բնոյթով հոգեբանական ստեղծագործութիւն է, որին իւրահատուկ են ոչ միայն այլաբանութիւնը, այլև սոցիալական ֆանտաստիկայի առաջավոր տարրերը: Լարւած, հետաքրքիր ֆաբուլան ենթերցողին հնարավորութիւն է տալիս վերապրելու բարոյա-էթիկական այն հարցերը և խնդիրները, որպիսիք ընկած են վեպի հիմքում: Ներսէս Մաժանը հեղինակի կողմից մտահղացված է որպես խուզարկուի լիարժեք մի կերպար,որի գործունեութիւնը, ինչպէս ենթարկվում է վեպի առաջին իսկ գլուաներից, շարունակվում է Կարէն Ս. Սիմոնեանի հետագայ ստեղծագործութիւններում:
«Սինանտրոպ-պիտեկանտրոպ» ժողովածուի մէջ զետեղւած են համանուն վիպակն ու էլի երեք վիպակ, որոնց հերոսները գլխաւորապէս պատանիներ են՝ տոգորւած սխրագործութեան և առհասարակ բարի գործ կատարելու բուռն ցանկութեամբ: Սրանք այսպէս կոչւած «օրինակելի» և անսխալ երեխաններ չեն, սակայն սրանց ոգեշնչողը բարձր հումանիստական զգացումներ են, որ տարբեր երանգներ են ստանում զանազան իրադարձութիւնների մէջ:
Գործողութիւնների վայրը Հայաստանն է, գլխաւորապէս Երևանը, ժամանակը՝ սովետական առաջին տարիները, ապա և մեր օրերը:
Պատերազմը սպանւած հերոս զինւորի եւ պատերազմում սպանւած անմահ զինւորի սրտերն են խօսում այս գրքի ակնարկների էջերում:
Պատերազմում յաղթած զինւորի եւ պատերազմում զոհւած զինւորի եռանկիւնի ծրարներն են խօսում՝ դարձած քարէ յուշամատեան:
Հեղինակը՝ ժուռնալիստ Լիւդւիգ Կարապետեանը, անցել է մեծ յաղթանակի յայտնի եւ անանուն շատ զինւորների մարտական հետքերով, եղել ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, նիւթեր ու վկայագրեր հաւաքել թանգարաններից, գրի առել յիշողութիւններ, ականատեսների պատմութիւններ, կազմակերպել հարցազրոյցներ...
Եւ ահա խօսում են յաղթանակի խունացած եռանկիւնիները: