Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տւող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի յոյսի ու հաւատի շնորհիւ սերնդէսերունդ փոխանցւած պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնայ Հայաստան՝ իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բիւրեղացրել են և կարգաւորում են մարդ-մարդ և մարդ-բնութիւն յարաբերութիւնները:
Կաղանդ պապի կերպարը վեր է հանւել ազգագրական նիւթերի հիման վրայ և ներկայացնել ժամանակակից մտածողութեանն ու ոճին համապատասխան: Կաղանդ պապի արտաքին կերպարը և հեքիաթն ստեղծել են «Ձմեռային փառատոն, Հայաստան»-ի շրջանակում յայտարարւած մրցոյթների մասնակիցների, հանրութեան կարծիքների հիման վրայ: