چکیده : | Պրակում ամփոփւած են այժմեան Ուկրաինեայի և Մոլդովայի տարածքներում գոյութիւն ունեցած հայկական նախկին գաղթօջախների հայերէն, ռուսերէն, լեհերէն, լատիներէն և մասամբ՝ մոլդովերէն ու հայատառ ղփչաղերեն վիմագրութիւնները, որոնք հաւաստի տեղեկութիւններ են պարունակում այդ վայրերում ապրած հայ ազգաբնակչութեան քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կեանքի վերաբերեալ: Իբրև սկզբնաղբիւրներ, պատմագիտական կարևոր արժէք են ներկայացնում յատկապէս Կիևի, Ղրիմի, Լվովի, Տեռնոպոլի, Խմելնիկցու, Իվանո-Ֆրանկովսկի, Չեռնովցիի, Օդեսայի մարզերի, ինչպէս նաև Մոլդաովայի Քիշնև, Գրիգորիպոլ, Օրգև, Բելցի և այլ բնակավայրերի վիմական արձանագրութիւնները, որոնց մեծ մասը գիտական շրջանառութեան մէջ է դրւում առաջին անգամ:
Գիրքը նախատեսւում է հայագիտական խնդիրներով և ԱՊՀ ժողովուրդների պատմական անցեալի կապերով զբաղւող մասնագէտների համար:
|