Ներկայ գրքում ամփոփւած են պատմական Արցախի ժողովրդական ստեղծագործութեան տարբեր ժանրերի նիւթեր՝ վիճակի երգեր, հեքիաթներ, զրոյցներ, առած-ասացւածքներ, հանելուկներ եւ այլն:
Ներկայ մենագրութեան մէջ առաջադրել է «Սասունցի Դաւիթ» էպոսի ժողովրդայնութեան պորբլեմը իբրև էպոսագիտութեան գլխաւորագոյն պրոբլեմ և փորձ կատարւել մանրակրկիտ քննութեան ենթարկել այն: Երեք մասից բաղկացած այս աշխատութեան առաջին մասում լուսաբանւում է էպոսի առաաջաւոր գաղափարախօսութիւնը, երկրորդում՝ գեղարւեստական կատարելութիւնը, իսկ երրորդում՝ արտայայտչական միջոցները:
Այս ժողովածուն պարունակում է Հայ ժողովրդական հեքիաթների հարուստ ծառանգութեան բազմատեսակ նմուշներ՝ հրաշապատում, արկածային, թենցաղային, իմաստասիրական, երգիծական, զավեշտական և այթ սյուժեներով:
Հեքիաթները մինչև օրս էլ պահպանում են իրենց ճանաչողական արժեքն ու գեղարվեստական գրաւչությունը: մասսայական ընթերցանութեան պահանջներից ելնելով ժողովածուի հեքիաթները ներկայացված են գրական-գեղարվեստական մշակմամբ:
Աշխատութիւնը բաղկացած է ներածութիւնից և բնագրերից: Ներածութեան մէջ քննարկւում են ռազմի և զինւորի երգերի ժանրային առանձնայատկութիւնները, գաղափարական բովանդակութիւնն ու գեղարւեստայայտչական միջոցները:
Բնագրերն ընդգրկում են XIX-XX դդ. ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների, և հայոց ազգային-ազատագրական պայքարի շուրջ ստեղծւած երգերը, ինչպէս նաև աւանդական ու մեր ժամանակների ռազմի և զինւորի երգերը: Աշխատութիւնն ունի ծանօթագրութիւններ և նորագրութեան նմուշներ: Հասցէագրւում է բանագէտներին, ժողովրդագէտներին և ընթերցող լայն շրջաններին: