Վիպակ մեր հայրենիքի հեռաւոր անցեալի՝ ուրարտական թագաւորութեան մասին, գրւած Կարմիր բլուրի պեղումների հիման վրայ: Հեղինակը պատմում է Ռուսա թագաւորի կառուցումների, օտար նւաճողների դէմ նրա վարած պատերազմների ու յաղթանակների մասին:
Աշխատութեան մէջ համառօտակի բնութագրւում է սուլթանական եւ երիտթուրքական կառավարութիւնների հայահալած ու հայաջինջ քաղաքականութիւնը: Մերկացւում են արեւմտահայերի ցեղասպանութիւնը ժխտող պատմութեան կեղծարարները: Բերւում են իթթիհադի ոճրագործ քաղաքականութիւնը անարգանքի սիւնին գամող համաշխարհային առաջադէմ հասարակայնութեան ներկայացուցիչների կարծիքները:
Աշխատութիւնը պրոպագանդում է սովետական պատմագիտութեան նւաճումներ եւ նոր պրոբլեմներ լուսաբանելու նպատակ չի հետապնդում: Շրջանառութեան մէջ են դրւում բազմաթիւ նոր փաստեր:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար:
Յուշերը ներկայացնում են 1943-1945 թւականներին սովետական բանակի կատարած յարձակողական խոշորագոյն օպերացիաները: Պատկերելով սովետական զօրքերի յարձակման վիթխարի թափը, հեղինակը պատմում է այդ օպերացիաները նախապատրաստելու եւ վարելու ուղղութեամբ գերագոյն գլխաւոր հրամանատարութեան ռազմակայանի, ռազմաճակատների ու բանակների ռազմական խորհուրդների գործունէութեան մասին, վերլուծում զօրքերի գործողութիւնները, խորհրդածում սովետական ռազմիկների արիութեան եւ հերոսութեան ակունքների շուրջը:
Գիրքը նախատեսւած է մասսայական ընթերցողի համար:
«Ֆորսայթների պատմութիւնը» վիպաշարի այս հայերէն հրատարակութիւնը լոյս է ընծայւում չորս հատորով:
Այս՝ երկրորդ հատորում ամփոփւած են «Ծուղակի մէջ» եւ «Վարձու է տրւում» վէպերը, որոնք առաջին հատորում լոյս տեսած «Սեփականատերը» վէպի հետ միասին կազմում են վիպաշարի առաջին՝ «Ասք Ֆորսայթների մասին» տրիլոգիան:
Երկրորդ տրիլոգիան՝ «Ժամանակակից կատակերգութիւնը», որ բաղկագա է «Սպիտակ կապիկը», «Արձաթէ գդալը» եւ «Կարապի երգ» վէպերից, կամփոփւի յաջորդ երկու հատորներում:
Այս Գրքով մեր մանուկ եւ պատանի ընթերցողները առաջին անգամ կծանօթանան ժամանակակից լեհ նշանաւոր գրող՝ բանաստեղծ եւ արձանակագիր Լյուդվիկ Եժի Կեռնին, որը բազմաթիւ գրքեր է գրել երեխաների համար:
«Ֆերդինանդ Հրաշալին» հեքիաթ-վիպակ է, որտեղ հեղինակը պատմում է արտասովոր շան՝ Ֆերդինանդի հետաքրքիր արկածների մասին
Գրքոյկում պատմում է դաշնակցական տիրապետութեան ժամանակ Սարիղամիշում գտնւող 4-րդ հրաձգային գնդի ընդհատակում գործող բոլշեւիկեան կազմակերպութեան, քաղաքի աշխատավորութեան յեղափոխական պայքարի, Սարիղամիշում մայիսեան ապստամբութեան , ապա Հայաստանում սովետական կարգերի հաստատման , դաշնակների 1921 թւականի փետրւարեան աւանտիւրայի օրերին Էջմիածնի գաւռում դաշնակցականների դաժան տեռորի մասին:
Վեր է հանւում յանուն կոմոնիստական իդեալ զոհւածների կեանքը , ինչպէս եւ այդ յեղափոխական շարժումների մանրամասներ , որոնք մինչեւ այժմ չէն արտացոլւած հրատարակւած գրականութեան մէջ:
Այնուհետեւ անդրադառնում է նախկինում Էջմիածնի գաւառի մէջ մտնող Ղուրդուղուլու (Հոկտեմբերեանի) , Սամաղարի եւ Աշտարակի շրջանների կոմերիտական եւ կուսակցական շրջկոմների գործունեութեան , ուր 1920 Թ. դեկտեմբերից մինչեւ 1925 թւականը հեղինակն աշխատել է պատասխանատու քարտուղար