Գրքում տրւած են բուրժուական նացիոնալիզմի ու ռասիզմի, դրանց մի քանի տարատեսակների առաջացման պատմութիւնը և էւոլիւցիան, մարքսիստական վերլուծութեան են ենթակւած այդ տեսութիւնները, բացայայտւած է դրանց սոցիալ-դասակարգային էութիւնը:
Աշխատութեան մէջ քննութեան է առնւում Արևմտահայ Գերմանիայի մոնոպոլիստական կապիտալի ներխուժումը Թուրքիա: Գրքոյկը հիմնականում ընդգրկում է երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ մինչև 1960 թւականի մայիսի վերջը ընկած ժամանակաշրջանը և Թուրքիայում տեղի ունեցած զինւորական յեղաշրջումը: Գրքոյկը նախատեսւած է ընթերցողների լայն շրջանների համար:
«Նէօգաղութատիրութիւն» հասկացութիւնը լայնօրէն մտել է վերջին տարիների ամէնօրեայ միջազգային քաղաքական բառարանի մէջ: Այն կեանքի է կոչւել խոր փոփոխութիւններով, որոնք կատարւել են իմպերիալիստական տերութիւնների գաղութային քաղաքականութեան մէջ, համաշխարհային սոցիալիստական համագործակցութեան առաջացման և ամրապնդման, գաղութային սիստեմի փլուզման ժամանակաշրջանում, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի տնտեսապէս հետամնաց երկրներին շահագործելու և ենթարկելու՝ նրանց կողմից ոգտագործւող ձևերի մէջ:
Սոյն աշխատութեան մէջ քննարկւում են նէօգաղութատիրութեան հիմնական քաղաքական և սոցիալ-տնտեսական ասպեկտները:
Բրոշիւրի հեղինակը կուսակցական աշխատող է, փիլիսոփայական գիտութիւնների թեկնածու:
«Չերչիլի գաղտնիքը» գիրքը պատկանում է ևրոպական շատ երկրներում և ԱՄՆ-ում հանրաճանաչ ժուռնալիստ, ծագումով յոյն Է. Ն. Ձելեպիի գրչին:
Այն հետաքրքիր և լուրջ մի ուսումնասիրութիւն է, գրւած մամուարային հարուստ աղբիւրների հիման վրայ: Գրքի հիմնական էութիւնն է՝ բացայայտել Չերչիլի պատերազմի վերջին և հետպատերազմեան տարիների նենգ մտադրութիւնները, նոր համաշխարհային պատերազմ հրահրելու նրա ձգտումները:
Գիրքը կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ: Այն յանձնարարւում է ընթերցող լայն շրջաններին: