Հայ գրականութեան բազմաժանր ու բազմապլանային գրող Հրաչեա Քոչարի երկերի ժողովածուն, որ ներկայացւում է ընթերցողի ուշադրութեանը, կազմւած է հաշւի առնելով նրա ողջ ստեղծագործութեան ժամանակագրութիւնը: «Օգսեն Վասպուրի ճանապարհորդութիւնը» երիգիծական վիպակը իրենով նշանաւորում է գրողի ստեղծագործութեան սկիզբը, «Սպիտակ գրքի» պատմւածքներն ու ու վիպակները՝ նրա ստեղծագործութեան վերջին շրջանը:
Սոյն ժողովածուի մէջ զետեղւած ստեղծագործութիւններում իրենց արտացոլումն են գտել Հայաստանի քաղաքի և գիւղի սոցիալական վերափոխումների, հին գիտակցութեան հեղաբեկման և սովետական քաղաքացու նոր գծերի ձևաւորման թեմաները:
مندرجات
Նշումներ Օգսեն Վասպուրի ճանապարհորդութիւնը; Սպիտակ գիրքը; Եփրատի կամրջին; Մայրենի լեզու; Կարոտը; Նահապետը