«Ֆորսայթների պատմութիւնը» վիպաշարի այս հայերէն հրատարակութիւնը լոյս է ընծայւում չորս հատորով:
Այս՝ երկրորդ հատորում ամփոփւած են «Ծուղակի մէջ» եւ «Վարձու է տրւում» վէպերը, որոնք առաջին հատորում լոյս տեսած «Սեփականատերը» վէպի հետ միասին կազմում են վիպաշարի առաջին՝ «Ասք Ֆորսայթների մասին» տրիլոգիան:
Երկրորդ տրիլոգիան՝ «Ժամանակակից կատակերգութիւնը», որ բաղկագա է «Սպիտակ կապիկը», «Արձաթէ գդալը» եւ «Կարապի երգ» վէպերից, կամփոփւի յաջորդ երկու հատորներում:
«Ֆորսայթների պատմութիւնը» վիպաշարի այս հայերէն հրատարակութիւնը լոյս է ընծայւում չորս հատորով:
Այս ՝ երկրորդ հատորում ամփոփւած են «Ծուղակի մէջ» և «Վարձու է տրւում» վէպերը, որոնք առաջին հատորում լոյս տեսած «Սեփականատէրը» վէպի հետ միասին կազմում են վիպաշարի առաջին «Ասք Ֆորսայթների մասին» տրիլոգիան:
Երկրորդ տրիլոգիան ՝ «Ժամանակակից կատակերգութիւնը » , որ բաղկացած է «Սպիտակ կապիկը», «Արծաթէ գդալը» և « Կարապի երգը» վէպերից, կամփոփւի յաջորդ երկու հատորներում:
Ջոն Գոլսուորդին (1867-1933) անգլիացի խոշորագոյն վիպասաններից է, նաեւ թատերագիր ու բանաստեղծ: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Ֆորսայթների պատմութիւնը» հռչակաւոր վիպաշարը՝ դասական դարձած մի գլուխգործոց, էպիկական լայնաշունչ մի կտաւ, ուր պատկերւած է «միջին դասի վերնախաւին» պատկանող Ֆորսայթների գերդաստանի բարգաւաճման եւ անկման պատմութիւնը, որը ընդգրկում է կէս դար ու երեք սերունդ:
Վիպաշարը բաղկացած է վեց վէպից: Այս հատորում, որով աւարտւում է ամբողջ վիպաշարի հայերէն թարգմանութիւնը, ամփոփւած է «ժամանակակից կատակերգութիւն» տրիլոգիայի վերջին՝ «Կարապի երգ» վէպը: