Համազգային զարթօնք, հոգևոր վերածնութիւն, մարդկային յոյզեր ու տւայտանքեր, մտորումներ ոչ հեռաւոր ողբերգական անցեալի և Արցախեան շարժման վերաբերեալ, ինչպէս նաև դրւագներ հայոց պատմութեան հերոսական դարաշրջաններից. Ահա «Բազումք» ժողովածուի բանաստեղծութիւնների ու պոէմների հիմնական բովանդակութիւնը:
Արդիական են հնչում նաև չափածոյ պիեսները: Նոր, ինքնատիպ մեկնաբանութիւններով է հեղինակը կերտել քաղաքակրթութեան ռահւիրայ Պրոմեթևսի կերպարը, իւրովի բացայայտել նրա սխրանքը: Նոր իմաստաւորում ունի նաև Քաջ Նազարը, որը միշտ իր ժամանակի հարազատ ծնունդն է:
Գրքում զետեղւած են Հեղինակ ների այն ստեղծագործութիւնները, որոնք նախատեսւած են հայկական և ոչ հայկական միջնակարգ հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանների «Սովետահայ գրականութեան » առարկայի ծրագրով: