Աշխատութեան մէջ համառօտակի բնութագրւում է սուլթանական եւ երիտթուրքական կառավարութիւնների հայահալած ու հայաջինջ քաղաքականութիւնը: Մերկացւում են արեւմտահայերի ցեղասպանութիւնը ժխտող պատմութեան կեղծարարները: Բերւում են իթթիհադի ոճրագործ քաղաքականութիւնը անարգանքի սիւնին գամող համաշխարհային առաջադէմ հասարակայնութեան ներկայացուցիչների կարծիքները:
Աշխատութիւնը պրոպագանդում է սովետական պատմագիտութեան նւաճումներ եւ նոր պրոբլեմներ լուսաբանելու նպատակ չի հետապնդում: Շրջանառութեան մէջ են դրւում բազմաթիւ նոր փաստեր:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների համար: