Սիւսակու Էնդօն ծնւել է 1923 թւին: Տպագրւել սկսելով համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ, երիտասարդ հեղինակը յուշագրաւ դարձաւ իր պատմւածքներով: 1955 թ. «Սպիտակ մարդը» պատմւածքի համար նրան շնորհաւորում է Ակուտագաւայի անւան մրցանակ:
1958 թւականին Էնդօն լոյս է ընծայում իր առաջին խոշոր ստեղծագործութիւնը՝ «Ծով և թոյն» վիպակը: Գիրքը Ճապոնիայում ունեցել է խոշոր յաջողութիւն եւ արժանացել գրական երկու մրցանակի:
Երիտասարդ հեղինակի այս անդրանիկ գրքում ամփոփւած պատմւածքները պատմում են մեր օրերի աշխատաւոր մարդկանց, մեծ մասամբ երիդասարդների կեանքի, նրանց յոյզերի ու ապրումների մասին, այն մասին, թէ ինչպիսի բերկրանք է ապրում գաւառային ուսուցիչը դաստիարակելով եւ ճիշտ ուղու վրայ կանգնեցնելով մի անյոյս համարւող պատանու («Նւաճւած բերկրանք»), թէ ինչքան դառն է լինում հիասթափութիւնը, երբ կենաքում քեզ հանդիպում է վատն ու այլանդակը («Շնորհակալութիւն», «Թիւրիամացութիւն») եւ այլն: «Մարդը պատառւած փողկապով» եւ «Խեղճը» պատմւածքները նւիրւած են հայրենադարձութեան թեմային:
«Գեներալի երրորդ աստղը» վաւերագրական ակնարկը պատմում է սովետական զօրավարներից մէկի՝ ՍՍՀՄ զինւած ուժերի ցամաքային զորքերի գլխաւոր հրամանատարի տեղակալ եւ մարտական պատրաստութեան վարչութեան պէս, գեներալ-գնդապետ Խաչիկ Մինասի Յամբարձումեանի կեանքի, ճակատային տարիների եւ զինւորական հետագայ գործունէութեան մասին:
Աշխատութեան մէջ փաստական հարուստ նիւթերի հիման վրայ ուրւագծւում են հայ-ռուսական պատմական կապերը, հայ ժողովրդի ռուսական կողնորոշման ձեւաւորման ու զարգացման ընթացքը, Արեւելեան Հայաստանը Ռուսաստանի հետ միաւորելու առաջադիմական նշանակութիւնը: Յատուկ ուշադրութիւն է նւիրւած հայ ժողովրդի ազգային եւ սոցիալական ազատագրութեան գործում Հոկտեմբերեան յեղափոխութեան կատարած բախտոտրշ դերի ու նշանակութեան լուսաբանմանը:
Վիգէն Խեչումեանի այս գիրքը վիպասանութիւն է՝ հայ ժողովրդի միջնադարեան կեանքը նկարագրող հինւածքի վրայ:
Վէպը պատմում է, որ հեռաւոր այն դժւար դարերում , բաժան-բաժան հայոց հողի վրայ ամենուր, գլխաւորապէս հարաւային Հայաստանում և մայր քաղաք Անիի շուրջը՝ ժողովրդի մարդիկ մտածում-գործում էին ողջ երկիրը թուրք-սելջուկների տիրապետութիւնից ազատելու և միաւորելու , համայն հայոց նոր պետականութիւն հիմնելու համար: Ազատագրւած Անի քաղաքը այն ձգող ուժն էր , որ դէպի իրեն էր քաշում ազատասէր շինականների և արհեստաւորների , օտարի լուծը ճաշակած իշխանների , վաճառականների, հոգևոր մշակոյթ ստեղծող մարդկանց:
Գրքում մի քանի տասնեակ, ամենաբազմազան հերոսների ու նրանց ճակատագրերի պատմութեամբ հիւսւած է ողջ ժողովրդի լուսաւոր ձգտումների , նրա փորձարկւած բնաւորութեան , նաև դարերի միջով մեր ժամանակներին ժառանգած լինելութեան կամքի վիպասանութիւնը: