«Երկխօսութիւն» վէպը «Այրւող ալիքներ» վէպի շարունակութիւնն է, երկու հայ երիտասարդ գիտականների երկխօսութիւնը: Նրանք ճակատագրի բերումով յայտնւել են օւկիանոսի երկու հակադիր ափերին՝ Սովետական միութիւնում և ԱՄՆ-ում: Ինչ են տալիս այդ հասարակարգերը մարդուն, ինչը հայ ժողովրդին տւեց հայրենիք և անկասելի թռիչք: Սա է վէպի ոգին:
Վէպը նւիրւած է գործարանային ինտելիգենցիայի և բանւորութեան կեանքին: Հանդէս բերելով տարբեր մասնագիտութիւնների տէր մարդկանց, հեղինակը աշխատում է նրանց կեանքի ու կենցաղի, հետաքրքրութիւնների ու երազանքների, խոհերի ու յոյզերի միջոցով ցոյց տալ մեր արդիւնաբերութեան մարդկանց աշխատանքային բազմաբովանդակ առօրեան, նրանց հերոսական ջանքերը հայրենական տեխնիկայի կատարելագործման և զարգացման համար: