«Արճիճը բոցերի մէջ» վիպակում հեղինակը դիմել է այսպէս կոչւած «Լրտեսային-արկածային» վէպի հնարքներին օգտագործելով այդ ժանրը ժամանակի ակտուալ խնդիրներն արծարծելու համար:
Վէպում նկարագրւում է, ինչպէս ճակատագրից հալածւած, յիշողութիւնը կորցրած մի ճապոնացու օգտագործումն թմրադեղերի առևտրի նպատակով: Ցոյց է տրւած, թէ հասարակական ինչ խաւեր են ներգրւած այդ հանցագործ առևտրի մէջ, ինչպիսի հակամարտութիւններ են սկսվում ազնիւ մարդկանց և մութ գործերով զբաղւող պաշտոնեաների միջև:
Սիւսակու Էնդօն ծնւել է 1923 թւին: Տպագրւել սկսելով համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ, երիտասարդ հեղինակը յուշագրաւ դարձաւ իր պատմւածքներով: 1955 թ. «Սպիտակ մարդը» պատմւածքի համար նրան շնորհաւորում է Ակուտագաւայի անւան մրցանակ:
1958 թւականին Էնդօն լոյս է ընծայում իր առաջին խոշոր ստեղծագործութիւնը՝ «Ծով և թոյն» վիպակը: Գիրքը Ճապոնիայում ունեցել է խոշոր յաջողութիւն եւ արժանացել գրական երկու մրցանակի:
Գրքում ընդգրկւած են գրողի առաւել նշանակալից գործերից երկուսը՝ «Հազարաթև կռունկը» և «Ձիւնոտ երկիրը» վիպակները: Հաւատարիմ ճապոնական դասական գրականութեան աւանդութներին, հեղինակը ներկայացնում է գեղեցիկ ճապոնական պատկերացումը՝ մի դէպքում պատկերւելով թէյի ազգային հինաւուրց ծէսի ներքին բովանդակութիւնը, միւս դէպքում ձիւնը, ճերմակութիւնը որպէս մաքրութեան խորհրդանիշը: Կառուցւած լինելով պարզ սիւժեների վրայ, այդ ստեղծագործութիւնները գովերգում են գեղեցիկն ու մարդկայնութիւնը: