Աշխատութեան մէջ փաստական հարուստ նիւթերի հիման վրայ ուրւագծւում են հայ-ռուսական պատմական կապերը, հայ ժողովրդի ռուսական կողնորոշման ձեւաւորման ու զարգացման ընթացքը, Արեւելեան Հայաստանը Ռուսաստանի հետ միաւորելու առաջադիմական նշանակութիւնը: Յատուկ ուշադրութիւն է նւիրւած հայ ժողովրդի ազգային եւ սոցիալական ազատագրութեան գործում Հոկտեմբերեան յեղափոխութեան կատարած բախտոտրշ դերի ու նշանակութեան լուսաբանմանը:
Այս գրքում փորձ է արւում լուսաբանել ռուսական առաջին յեղափոխութեան, ռեակցիայի, յեղափոխութեան վերելքի տարիներին սովորող հայ երիտասարդութեան յեղափոխական շարժման պատմութիւնը:
Հեղինակը ցոյց է տալիս թէ ինչպէս են աստիճանաբար ծաւալւում երիտասարդական շարժումները, որոնք սկզբնական շրջանում տեղի են ունենում տարերայնօրէն, իսկ յետոյ, բանւորական շարժման աճին զուգընթաց, աստիճանաբար ստանում կազմակերպւած ու գիտակցական բնոյթ: Բնութագրւած են շարժման հիմնական էտապները՝ կապւած 1905-1907 թթ. յեղափոխական իրադարձութիւնների, վերահաս ռեակցիայի եւ սրան յաջորդած յեղափոխական շարժման նոր վերելքի հետ:
Հեղինակը ժողովրդական կրթութեան դեմոկրատացումը դիտում է իբրեւ աշխատաւորութեան ընդհանուր պայքարի մի ձեւ եւ ընդգծում ու հիմնաւորում է երիտասրադական շարժումների դերը նոր սոցիալիստական հասարակարգի հաստատման մէջ: