«Հայրենապատումի» չորրորդ հատորը ամփոփում է 1929 թւականից մինչև 1985 թ. ընդգրկող ժամանակահատւածում հեղինակի ճամբորդական նոթերը՝ՌՍՖՍՀ-ում, Ադրբեջանական ՍՍՀ-ում, Նախիջևանի ԻՍՍՀ-ում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում:
Հեղինակը պատմական կարևոր իրադարձութիւնների հիման վրայ բացայայտում է հայ, ռուս և մեր երկրի միւս ժողովուրդների բարեկամութեան ակունքները, ստեղծելով նկարագրւող վայրերի ժամանակակից կեանքի պատկերը, լուսաբանում սովետական ապրելակերպի տարբեր կողմերը:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար:
Փոքրիկ յախտան թողեց Պանամայի ափերը եւ դուրս եկաւ բաց ծով: Միայն մէկ մարդ կար այդ փոքրիկ նաւում: Նա մտադիր էր նաւելով անցնել խաղաղ ովկիանոսը եւ հասնել Աւստրալիա: Փոքրիկ յախտան ովկիանոսային անծայրածիր հարթութիւններով հազարաւոր կիլոմետրեր անցաւ, շատ վտանգներ եւ արկածներ ապրեց համարձակ նաւորդը, բազմիցս դեմառդէմ հանդիպելով մահւան:
Անդորրութիւնն ու լաւ եղանակը փոխւեցին փոթորկայոյզ քամիների եւ մրրկի. ձկներով հարուստ ծովերին յաջորդում էին «մեռեալ» ջրերը, ուր գրեթէ կեանքի ոչ մի նշան չկար: Նաւորդը տարերքի դէմ մղւող պայքարում ապրեց եւ յուսահատութիւն, եւ յաղթանակի երջանկութիւն:
Աւարտելով իր ճանապարհորդութիւնը, նա այն նկարագրեց հետաքրքրաշարժ գրքում: Այդ գիրքը մենք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը:
Պատմական վաւերագրերի և փաստական հարուստ նիւթի հիման վրայ ցոյց է տրւած Աւանեսովի յեղափոխական փոթորկոտ կեանքն ու եռուն աշխատանքը մասնաւորաբար 1917 թւականի փետրւարեան բուրժուա-դեմոկրատական յեղափոխութիւնից յետոյ Մոսկւայի սովետում, Հոկտեմբերեան յեղափոխութեան օրերին Պետրոգրադի ռազմա-յեղափոխական կոմիտէում, համառուսաստանեան կենտրոնական գործադիր կոմիտէում և այն բոլոր պոստերում, որ կուսակցութիւնը նրան յանձնարարում էր: Լուսաբանւած է Վառլամ Աւանեսովի գործունէութիւնը սովետական վերահսկողութեան հաստատման, պետական ապարատի աշխատանքի բարելաւման ու կատարելագործման ուղղութեամբ:
Առանձին բաժին է յատկացւած այն վիթխարի աշխատանքին, որ Ախանեսովը կատարել է որպէս հայկական գործերի կոմիսար: