چکیده : | Սոյն աշխատութեան նպատակն է՝ պարզաբանել «Գրչութեան արւեստի» լեզւական-քերականական տեսութեան հարցերը, որոնք շատ կարևոր նշանակութիւն են ունեցել հայ մշակոյթի զարգացման, մանաւանդ ձեռագրական արւեստի պատմութեան համար: Արիստակէս գրչի, Գէորգ Սկևռացու, Գրիգոր Տաթևացու և Անանուն հեղինակի աշխատութիւնները «Գրչութեան արւեստի» լեզւական-քերականական տեսութեան խնդիրներին նւիրւած ընդհանրացնող երկեր են, որոնք մեծ դեր են կատարել հայ ձեռագրական արւեստը բարձրացնելու և գիտական հաստատուն հիմքերի վրայ դնելու առումով:
Այդ աշխատութիւնները պատմական նշանակութիւն ունեն ոչ միայն ձեռագրական արւեստի, այլև հայ քերականագիտութեան համար, դրանք միաժամանակ եղել են առաջին ինքնուրոյն քերականական աշխատութիւնները՝ միջնադարեան Հայաստանում:
Այս գիրքը կհետաքրքրի հայագէտնետին, մասնաւորապէս լեզւաբաններին, ինչպէս և գրականութեան ու լեզւի դասախօսներին, ասպիրանտներին, ուսուցիչներին, ուսանողներին և առհասարակ հայ մշակոյթի պատմութեամբ զբաղւողներին:
|