Գրքում ուսումնասիրւած են արդի հայերէնի բառակապակցութեան բոլոր տիպերը: Համաժամանակեայ պլանով քննւում են գեղարւեստական ու հրապարակախօսական գրականութեան լեզւի բառակապակցութիւնները:
Հեղինակը փաստական նիւթի հիման վրայ բացայայտում է գրաւոր կամ բանաւոր խօսքում նկատւող մի շարք թերութիւններ, խորհուրդներ տալիս լեզւական աղաւաղումից ու խաթարումներից խուսափելու համար: Գրքի երկրորդ մասում ամփոփւած են հեղինակի մտորումները գեղարւեստական գրականութեան լեզւի ու ոճի մասին:
Գիրքը կարող է օգտակար լիննել բարձր դասարանների աշակերտութեանը, խօսքի մշակոյթի հարցերով զբաղւող եւ հետաքտքտւող անձանց:
Աշխատութիւնը ներկայացնում է հայերէնի ուղղագրութեան պատմութիւնը սկզբից մինչև մեր օրերը: Հնագոյն վիմագրութեան և ձեռագիր մատենագրութեան ընդձեռած հնարաւորութիւնների սահմաններում նկարագրւած է տպագիր գրութեան ուղղագրութիւնը մինչև մեր օրերը: Քննւած են ուղղագրական բանավեճերը 1922 թ. բարեփոխութիւնը և յետագայ մասնակի բարեփոխութիւններ: