«Անլոյս քառուղիներում» պատումների շարքը հեղինակի «Մանկութիւն» վիպագրական գործի երկրորդ մասն է կազմում: Սա պատկերացնում է այն տխուր ու անձուկ օրերը, որ բաժին ընկաւ պարսկահայ գաւառներից Հնդկաստան մեկնող մանկահասկ սերունդներին, ուսում ստանալու հաւատքով: Առաւելաբար՝ այն 30-40 տղաներին, որոնց հետ բոլորեց հեղինակի անարեւ օրերը՝ Խէյրաթխանա-Բարեգործական տնում՝ Կալկաթա եւ Չինսուրայի անտառներում:
Հեղինակի սոյն աշխատութիւնը նպատակամղւած է համաշխարհային երկու առեղծւածային հիմնահարցերի՝ լեզւի ծագմանը եւ Աստւածաշնչի գիտական վերածնմանը:
Վերոյիշեալ հիմնահարցերի լուծումը հեղինակը տալիս է մարդ-մարդ, մարդ-բնութիւն փոխադարձ կապի ու փոխազդեցութեան մէջ եւ հիմնաւորում է բնական գիտութիւններով ու մաթեմաթիկական օրինաչափութիւններով:
Ըստ հղինակի՝ անցեալ քաղաքակրթութիւնը սերնդներին ժառանգել է մարդ-երկիր-տիեզերք փոխկապակցւած բնագաւառին վրաբերող մի իտական համակարգ, որը կոդաւորւած է լեզւի միջոցով՝ ըստ նրա թւային կառուցւածքի, եւ կարող է լուծել գիտական աշխարհընկալման հարցերն ու գիտութեան այլ բնագաւառներին առնչւող խնդիրներ
Տեսութիւնը եւ հայոց ձեռագիր աղբիւրները
Գաղտնի վարդապետութիւնը XIX-XX դարերում
Դասական գրաբար այբուբէնը ԿՈԴ է
Դասական գրաբար այբուբէնի տառերը որպէս խորհրդանշաններ, պատկերագրեր՝ հնչիւն, տառ, թիւ