«Վերլուծութիւն քերականութեան» աշխատութիւնը Եսայի Նչեցու մատենագրական ժառանգութեան ամենակարևոր երկն է, որն ստեղծւել է 1307 թւականից առաջ: Իբրև քերականական դասընթացքի կարևորագոյն ձեռնարկ այն նախատեսւած է եղել առաջին հերթին , Գլաձորի համալսարանի ուսանողների համար, որտեղ և մշտական գործունեութեան մէջ է գտնւել: Այնուհետև ուսումնականների սերունդներ են հայաբանութեան մէջ խորացել և հմտացել իբրև «Նախակրթական» դասընթաց համարւած այս աշխատութեամբ , ուստի և բնագրական սոյն յուշարձանը հայագիտութեան համար ունի ոչ միայն գիտա-մանկավարժական , այլև, մանաւանդ , պատմական նշանակութիւն ու արժէք:
Նչեցու սոյն աշխատութիւնը առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դրւում քննական բնագրով՝ պատրաստւած 15 ձեռագրերի համեմատութեան հիման վրայ:
Բնագրական սոյն յուշարձանը կհետաքրքրի ոչ միայն լեզւաբան-քերականագէտներին, այլև հայագէտներին ընդհանրապէս: