«Մեկնութիւն քերականի» աշխատութիւնը Վարդան Արևելցու մատենագրական ժառանգութեան արժէքաւոր երկերից է, որն ստեղծւել է, իբրև արքայական պատվեր, 1244-1246 թւականին Կիլիկիաիւմ, Հեթում Ա. Թագաւորի խնդրանքով: Որպէս քերականական դասընթացի ձեռնարկ այն բազմացել է մի շարք ընդօրինակութիւններով և լայն կիրառութիւն է գտել ինչպէս կիլիկեան հայկական, թագաւորութեան տարածքի վարդապետարաններում, այնպէս ևս պատմական Հայաստանի ուսումնագիտական կենտրոններում:
Վարդան Արևելցու սոյն աշխատութիւնը, համապատասխան ուսումնասիրութեամբ ու ծանոթագրութիւններով, առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դրւում իբրև քննական բնագիր՝ պատրաստւած 17 ձեռագրերի համադրական համեմատութեան հիման վրայ:
Բնագրական սոյն իւշարձանը կհետաքրքրի ոչ միայն լեզւարան-քերականագետերին, այլև հայագետներին ընդհանրապես:
Պատմութիւնն ընդգրկում է արարչագործութիւնից մինչև 1267 թ. ընկած ժամանակաշրջանը: Հեղինակն իր պատմութեան նիւթը քաղել է բազմաթիւ գրքերից ու աղբիւրներից: Այն կարևոր սկզբնաղբիւր է ոչ միայն հայ, այլև միւս ժողովուրդների (հրեաներ, յոյներ, արաբներ, պարսիկներ ,սելջուկներ և ուրիշներ) պատմութեան վերաբերեալ:
Գիրքը Արևելցու պատմութեան աշխարհաբար առաջին ամբողջական թարգմանութիւնն է: