Յ. Ղանալանեանի «Պետրոս Դուրեան» աշխատութեան մէջ սեղմ ներածականից յետոյ տրւում են բանաստեղծի կեանքի կարեւոր դրւագները, նրա ապրած ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական եւ գրական կեանքի ընդհանուր ֆոնը: Այնուհետեւ վերլուծւում են բանաստեղծի լիրիկան, նամակները եւ դրամատիկ երկերը: Դուրեանի ստեղծագործութիւնների գաղափարական բովանդակութիւնը եւ արւեստը քննարկւում են միասնաբար իբրեւ մի ամբողջութիւն: