Աշխարհի գրեթէ բոլոր հին քաղաքների ծննդեան մասին վկայում են առասպելներն ու լեգենդները:
Հրաշքով պահպանւել է Երևանի ծննդեան իսկական վկայագիրը ՝ բազալտի վրայ դրօշւած արձանագրութիւնը: Սեպագիրն ազդարարում է, որ Էրեբունի (Երևան) քաղաքը կառուցւել է մեր թւարկութիւնից առաջ 782 թւականին, ուրարտացիների արքայ Արգիշտի առաջինի կողմից:
«Հաւերժի ճամփորդը» գրքոյկում Գ. Էմինը արձակ շարադրանքով, բայց բանաստեղծական շնչով, փորձել է ցոյց տալ հայ ժողովրդի դարաւոր պայքարը հանուն լուսաւոր գալիքի և նրա վերածննդի փառաւոր տարիները: