Ժողովածուի մէջ առաջին անգամ ի մի են բերւած Աղասի Այւազեանի բոլոր պիեսները. դրանք հեղինակի գրական ժառանգութեան կարեւոր մասն են: Տարբեր տարիների հրատարակւած այս գործերը (կան նաեւ երեք անտիպներ), բազմազան են թէ՝ թեմայի, թէ՝ պատմականութեան, թէ՝ լեզւաոճական իմաստով: Չկան կրկնւող տեղանուններ, կերպարներ, ժամանակահատւածներ: Թատրոնին անհրաժեշտ բոլոր պայմանականութիւնները, շնորհիւ Ա. Այւազեանի տաղանդի, բացայայտում են մարդկութեան, ազգի, մեծ կամ փոքր անհատի էութեան ցայժմ չպեղւած բազում ծալքեր:
«Տրամվայը պարկ է գնում» ընդհանուր Խորագիրը կրող այս ժողովածուն ընդգրկում է հինգ պիես. «Տրամվայը պարկ է գնում», «Իմ սիրելի փոքրիկը», «Խրտվիլակը» և «Երջանիկ արքաձազնը»:
Տարբեր սերունդների, զանազան զբաղմունքի ու խառնւածքի տեր մարդիկ ձգտում են իւրովի, բայց առաքինի ու մարդավայել ապրելակերպի: Նրանք համակւածեն ընդհանուր կենսավարութեան, միմեանց բարեկամ ու սատարար լինելու, բարուն ու գեղեցիկին հասնելու ազնիւ մղումով: Այս պիեսներից մի քանիսը բեմադրւել են ոչ միայն մեր միութեան մայրաքաղաքներում, այլև մեր միութեան սահմաներից դուրս: