Ձեռնարկն ընդգրկում է ևրոպական գրականութեան պատմութիւնը՝ Դանտեից մինչև ֆրանսիական կլասիցիզմ: Նախատեսւած է համալսարանի և մանկավարժական ինստիտուտների բանասիրական ֆակուլտետների ուսանողութեան համար: Կարող է օգտակար լինեն նաև արտասահմանեան մշակոյթով հետաքրքրւող ընթերցողներին:
Հրաչեա Յովհաննիսեանի սոյն ժողովածուն ընդգրկում է հեղինակի նոր և անտիպ բանաստեղծութիւնները:Բացառութիւն է կազմում «Հրաշալի այգեպան» շարքը,ուր անցեալում տպագրւած բանաստեղծութիւնների գրեթէ կէսի չափ աւելացել են նորերը, ի մի բերելով ամբողջ շարքը:Ինչպես այս ,այնպես էլ միւս՝«Ծովի լռութիւն»,«Մայրամուտից առաջ» և «Խաղաղ անձրև» բանաստեղծական շարքերում արտայայտւած են մեր օրերի մարդու խոհերն ու յոյզերը՝ իր ապրած ժամանակի , իր սերնդի ճակատագրի, հոգեկան ուժերի և անցած ճանապարհի մասին,առնչւած այն իրադարձութիւնների էութեան հետ , որ տեղի ունեցան մեր հասարակութեան կեանքում վերջին տարիներին:Այս տրամադրութիւնները իւրովի դրսևորւած են քաղաքացիական և ինտիմ-սիրաւին, բնանկարային և խոհական-լիրիկական բնոյթի բանաստեղծութիւններում: