«Կարամազով եղբայրները» ռուս համճարեղ գրող Ֆ.Մ. Դոստոևսկու վերջին վէպն է ՝ համաշխարհային գրականութեան գլուխգործոցներից մէկը: Սա մի կոթողային վէպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կեանքի ընթացքում: Մարդկային կեցութեան էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքւում են հայրասպանութեան մեծագոյն ոճրի շուրջ ալեկոծւող կրքերի, զգացմունքների և գաղափարների հորձանուտում:
Գիրքը հայերէն հրատարակւում է երկրորդ անգամ: (Առաջին անգամ հրատարակւել է 1970 թւականին):
«Ոճիր և պատիժ» Ֆ. Մ. Դոստոևսկու ամենանշանաւոր ստեղծագործութիւններից է, գրողի մտահեղացումները, նրան հուզող պրոբլեմները հանրագումարի բերող վէպ:
Հայերէն լեզւով I հրատարակութիւնը Լոյս է ընծայել «Հայպետհրատ» հրատարակչութիւնը, 1962 թ.: